Մարտի 1-ի գործով դատավարությունը մեկ ամսով կընդհատվի: Այդ մասին դատավոր Աննա Դանիբեկյանն հայտարարել է դատական նիստում՝ հավելելով, որ դեկտեմբերի 10-30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում։

Աննա Դանիբեկյանն ասել է, որ այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի 2020թ-ի հունվարի առաջին աշխատանքային օրերին, հայտնում է Aysor.am-ը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ մինչ դատավորի արձակուրդ գնալը, պետք է հնարավորություն տրվի անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։

Նա կոչ է արել այս շաբաթ ևս մեկ դատական նիստ նշանակել, սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները առարկել են։

Աննա Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպաններին կոչ է արել դեկտեմբերի 3-ի դատական նիստի ընթացքում պատրաստել միջնորդությունը։