«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, ով հայտնի է որպես Ֆլեշի Բարսեղ, մեղադրանք է առաջադրվել նույն քրեական գործի շրջանակում, ինչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացրել է հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Բեգլարյանի հանդեպ ևս որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Գրում է ՊանԱրմենիան-ը։

«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով, այսինքն՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար», - ասել է Օհանջանյանը։