Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.Սահակ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»,- ասված է հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: