Արխիվ - 10 Դեկտեմբեր 2019

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անհարմարություն է պատճառում Ջավախքի Դադեշ գյուղի բնակիչներին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անհարմարություն է պատճառում Ջավախքի Դադեշ գյուղի բնակիչներին

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները կրկին բողոքում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փակել է անասունների ճանապարհը: Երկաթուղին գյուղը բաժանում է արոտավայրերից, բնակիչների համար նախատեսված ճանապարհը նույնպես չի օգտագործվում: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անցկացվել է գյուղի և դադեշցիների կողմից…

ԱԱԾ-ն հորդորում է ձեռնպահ մնալ սպայի պատիվն արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց

ԱԱԾ-ն հորդորում է ձեռնպահ մնալ սպայի պատիվն արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվն արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց։ ԱԱԾ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի…

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: ՃՈ-ից հայտնում են, որ փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ…

Համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանից Չինաստան մեղրի արտահանման վերաբերյալ

Համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանից Չինաստան մեղրի արտահանման վերաբերյալ

Ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի…

Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի…

Վերջերս Ջավախքում տեղի են ունենում տեղանունների լուրջ փոփոխություններ․ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ

Վերջերս Ջավախքում տեղի են ունենում տեղանունների լուրջ փոփոխություններ․ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ

Վերջերս Ջավախքում (Սամցխե-Ջավախեթի-Ցալկա շրջանում) տեղի են ունենում տեղանունների լուրջ փոփոխություններ: Ամբողջովին փոխվում են հայաբնակ շրջանի լեռների, գետերի, բնակավայրերի և աշխարհագրական այլ անուններ: Այս կապակցությամբ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ն հրապարակայնորեն դիմում է Վրաստանի…

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ

Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդի Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:…

Նոյեմբերյանցի գիտնական Աշոտ Գասպարյանը ԱՄՆ-ում կարողացել է չափել պրոտոնի շառավիղը

Նոյեմբերյանցի գիտնական Աշոտ Գասպարյանը ԱՄՆ-ում կարողացել է չափել պրոտոնի շառավիղը

Ամերիկյան գիտնականների խմբին՝ Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ, երկարատև հետազոտություններից հետո հաջողվել է չափել պրոտոնի շառավիղը։ Այս մասին գրում է Տավուշի մարզի անկախ լրատվականը։ Ֆիզիկոսները, օգտագործելով նոր տեխնոլոգիան, իրականացրել են պրոտոնի շառավիղը չափելու հերթական փորձը։ Չափումները ցույց են…

Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 65 կողմ և 33 դեմ ձայներով, ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրած նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական…

Կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

83 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա մահացել է գերմանական Մյունխենի հիվանդանոցներից մեկում՝ վիրահատում էին նրա սիրտը, հայտնում է «Իզվեստիան» ՌԵՆ ՏՎ-ի վրա հղումով: Նշենք, որ Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետ է եղել 1992-2010 թվականներին:

Ընդունվել է հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը

Ընդունվել է հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը

Հանրային վայրերում ծխելն արգելով օրենքի նախագիծը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է։ Օրինագծին կողմ էր քվեարկել 83 պատգամավոր, դեմ էին՝ 15-ը։ Հիշեցնենք, որ ըստ նախագծի արգելվում է ծխել հանրային վայրերում՝ նպատակ ունենալով ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային…

Հայ և թուրք երիտասարդները Հայաստանում մասնակցել են միջազգային դասընթացի

Հայ և թուրք երիտասարդները Հայաստանում մասնակցել են միջազգային դասընթացի

Նոյեմբերի 11-19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության զարգացում» թեմայով միջազգային դասընթացի 2-րդ փուլին: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում անցկացված դասընթացի մասնակիցները ներկայացրել են 12 հասարակական կազմակերպություններ,…

Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ

Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ

Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի…

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել: Քրեական…

Մեր պետականաշինության ճանապարհին կարևոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը․ Բակո Սահակյան

Մեր պետականաշինության ճանապարհին կարևոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը․ Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ պետական կարևորագույն տոնի՝…

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական ORSIS ընկերությանը հանել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական ORSIS ընկերությանը հանել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»

Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը հանել են Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»: Այս մասին ասել է Հայաստանում ընկերության շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Ընկերությունը հայտնվել էր «սև ցուցակում»՝ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի…

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Մեծարգո պարոն նախագահ, Շնորհավորում եմ Արցախում նշվող եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային…

Վազգեն Ռշտունին դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորված Սարգիս Օհանջանյանին ազատ արձակելու որոշում է կայացրել

Վազգեն Ռշտունին դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորված Սարգիս Օհանջանյանին ազատ արձակելու որոշում է կայացրել

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, բավարարել է դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի պաշտպանների բողոքը՝ նրա կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ և Օհանջանյանին ազատ արձակելու որոշում կայացրել: Այս մասին ասել է Օհանջանյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:…

Սոթք-Քարվաճառում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սոթք-Քարվաճառում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր»…

Լիդիանը կարող է Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք․ ՀԲՃ

Լիդիանը կարող է Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատն անդրադարձել է բրիտանական կայքում տեղ գտած Լիդիան-ի գործունեության մասին հաղորդագրությանը․ «Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը նշանակություն ունեցող…

Հայտնի է երբ են վառվելու գլխավոր տոնածառի լույսերը

Հայտնի է երբ են վառվելու գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։ «Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր…

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում» միջոցառում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում» միջոցառում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիշեցնում է առաջիկայում սպասվող ֆորում-միջոցառման մասին․ «Հարգելի գործընկերներ, Դեկտեմբերի 13-15-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում»…

Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար Արարատ 73-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը։ Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին…

Այսօր տեղումներ չեն սպասվում

Այսօր տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

24 ժամով կդադարեցվի Երևանի մի շարք փողոցների և Արարատի մարզի մի քանի գյուղերի ջրամատակարարումը

24 ժամով կդադարեցվի Երևանի մի շարք փողոցների և Արարատի մարզի մի քանի գյուղերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին ժամը 10։00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 10։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Քաղաք Երևան. Նուբարաշեն…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15։00 - Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 1-8 մուտքերը, 11:00-17։00…