ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Վահե Դանիելյանի կենսագրությունը.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990թ. 12 մայիսի, ք. Վանաձոր

Կրթություն

2011թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում
2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
2016թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն

2011-2012թթ. - Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր)
2012թ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ
2012-2014թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ
2014թթ. - «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ
2014- 2015թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2016-2018թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018թ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

ՀՀ վարչապետի 2019թ-ի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, կորեերեն և չինարեն լեզուների, անկուսակցական է։ Ամուսնացած չէ: