Հանրային վայրերում ծխելն արգելով օրենքի նախագիծը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է։ Օրինագծին կողմ էր քվեարկել 83 պատգամավոր, դեմ էին՝ 15-ը։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի արգելվում է ծխել հանրային վայրերում՝ նպատակ ունենալով ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից։

Նշվում է, որ օրենքի նախագիծը կարևորում է բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը: