83 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Նա մահացել է գերմանական Մյունխենի հիվանդանոցներից մեկում՝ վիրահատում էին նրա սիրտը, հայտնում է «Իզվեստիան» ՌԵՆ ՏՎ-ի վրա հղումով:

Նշենք, որ Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետ է եղել 1992-2010 թվականներին: