Ամերիկյան գիտնականների խմբին՝ Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ, երկարատև հետազոտություններից հետո հաջողվել է չափել պրոտոնի շառավիղը։ Այս մասին գրում է Տավուշի մարզի անկախ լրատվականը։

Ֆիզիկոսները, օգտագործելով նոր տեխնոլոգիան, իրականացրել են պրոտոնի շառավիղը չափելու հերթական փորձը։ Չափումները ցույց են տվել, որ պրոտոնն ավելի փոքր է, քան կարծում էին նախկինում՝ դրա շառավիղը 0,831 ֆեմտոմետր է (երկարության միավոր, որը հավասար է տասի մինուս տասնհիգ աստիճան մետրի)։

Հյուսիսային Կարոլինա նահանգի գյուղատնտեսական և տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությունները՝ Աշոտ Գասպարյանիղեկավարությամբ, 2012թ-ից անցկացվում էին ԱՄՆ էներգետիկայի նախարարության Թոմաս Ջեֆերսոնի լաբորատորիայում։

Նշենք, որ Աշոտ Գասպարյանը ծնվել և մեծացել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ուր նրա Սամվել և Լևոն եղբայրները հաջողակ գործարարներ են։