Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 34-ը: Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: