ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Նշենք, որ այս գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որը, սակայն ինքնաբացարկ է հայտնել: Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էր դատախազը: