Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ որակելով այն որպես եզակի քայլ Հայոց ցեղասպանության ճանաչման հավաքական պայքարի ճանապարհին:

«Արդարև, այս գործում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Հայ դատի մարմինները, հատկապես Վաշինգտոնում գործող Հայ դատի գրասենյակը: Հատուկ ուրախությամբ եմ ողջունում այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է», - ասվում է կաթողիկոսի հայտարարության մեջ:

Արամ Առաջինը նաև բարձր է գնահատել ԱՄՆ Սենատի քայլը՝ այն սպասումով, որ Ներկայացուցիչների պալատից և Սենատից հետո Միացյալ Նահանգների նախագահը ևս վճռական քայլ կկատարի այդ ուղղությամբ: