ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից։ Այս մասին հաղոդրում է Aysor.am-ը՝ հավելելով, որ Ափոյանն իրեն բերման ենթարկելը համարել է վիրավորական վարքագիծ։

«Ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ եմ, այսինքն՝ եթե ոլորտի հետ կապ ունեմ, ուրեմն որպես վկա պե՞տք է գնամ», - ասել է նա:

ԵՊՀ ՈՒԽ ղեկավարը նշել է, որ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են։