Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրում է Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցը։

Մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմը տեղյակ է, որ հունվարի 8-ին Մարալիկի և հարակից գյուղերի բնակիչների՝ ի նշան ծննդատան փակման, փակել են Գյումրի-Երևան մայրուղին։

Կառույցն արդեն ուսումնասիրել է բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն արդեն քննարկել է հարցը առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ։ Հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ գրավոր հարցում է ուղարկվել առողջապահության նախարարություն։