Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 13-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

1990 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը հարգել են նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: