Երևանի 2 վարչական շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 22-ին` ժամը 10։00-18։00-ը, կդադարեցվի.
Երևան քաղաքի՝
Դավիթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի, Ս. Գևորգյան փողոցի, թիվ 93 դպրոցի,
Աջափնյակ վարչական շրջանի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի, Մելքումով փողոցի առանձնատների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում