Արխիվ - 21 Փետրվար 2018

Կասիլիասը մտադիր է տեղափոխվել «Պորտուից»

Կասիլիասը մտադիր է տեղափոխվել «Պորտուից»

Դարպասապահ Իկեր Կասիլիասը մտադիր է շարունակել իր կարիերան Իտալիայում: Նա այս պահին «Պորտուում» է հանդես գալիս, և ինչպես երևում է պրակտիկայի պակաս ունի։ Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, 36-ամյա իսպանաց հայտնի դարպասապահը իր գործակալին հանձնարարել է մինչև մրցաշրջանի ավարտն իր համար ակումբ…

Ամռանը կբացվի Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը (տեսանյութ)

Ամռանը կբացվի Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը (տեսանյութ)

Հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող՝ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը կբացվի ս․թ․ ամռանը։ Իհարկե երգչուհու երևանյան հասցեն Կողբացի 42-ն է եղել, սակայն նա այնքան հաճախ էր մեկնում արտասահման շրջագայությունների, որ երբեմն կատակում էին՝ «Եկել է Հայաստան՝ հյուրախաղերի»:…

Amazon-ի մասնագիտական թիմը մեխանիկական ժամացույց է կառուցում, որը կաշխատի 10.000 տարի

Amazon-ի մասնագիտական թիմը մեխանիկական ժամացույց է կառուցում, որը կաշխատի 10.000 տարի

Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է մեխանիկական ժամացույցի կառուցումը, որն առանց մարդու միջամտության աշխատելու է 10.000 տարի: «500 ֆուտ բարձրությամբ ժամացույցը, որի բոլոր մասերը մեխանիկական են, գործարկվելու է ցերեկային և գիշերային ջերմաստիճանային ցիկլերով: 10000YearClock-ը…

Եղանակն առաջիկա օրերին

Եղանակն առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում`փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը…

ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի համակարգ կներդրվի

ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի համակարգ կներդրվի

Հայաստանում կներդրվի էլեկտրոնային դեղատոմսի համակարգ, որը թույլ կտա քաղաքացիներին ավելի արագ և հարմար տարբերակով դեղամիջոցներ գնել: Այս մասին հայտարարել է Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը, փոխանցում է Times.am-ը։ Ըստ նրա, քաղաքացիները ստիպված չեն լինի…

Samsung-ը շուտով հայացքով կառավարվող ԱԹՍ կգործարկի

Samsung-ը շուտով հայացքով կառավարվող ԱԹՍ կգործարկի

Samsung ընկերությունը հայացքով կառավարվող անօդաչու թռչող սարք է նախագծել, և այն շուտով կգործարկվի։ Օդում թռչող սարքը կարելի է կառավարել ոչ միայն աչքերի, այլ նաև գլխի և ձեռքերի շարժումով։ Սարքի վրա տեղադրված է դիսփլեյ, ինչպես նաև մարդու շարժումները ճանաչող տեսախցիկ։ Սարքը կարող է ունենալ նաև GPS համակարգ,…

Գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը նախատեսվում է ավարտել այս տարի․ Արայիկ Պետրոսյան

Գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը նախատեսվում է ավարտել այս տարի․ Արայիկ Պետրոսյան

Հայաստանում 2017թ․-ին որդեգրվել է 53 երեխա, որից 36-ը՝ առողջական տարբեր խնդիրներով: Նրանցից 41-ին որդեգրել են մանկատներից: Որդեգրված 53 երեխաներից 29-ին տարել են Հայաստանից դուրս, 24-ը որդեգրվել են հայաստանցիների կողմից: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար՝ Արայիկ Պետրոսյան։…

Մեկնարկել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը

Մեկնարկել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մեկնարկել է տղամարդկանց առաջնությունը: Մասնակցում են մեր բոլոր առաջատար ծանրորդները, բացի Գոռ Մինասյանից, ով մարզումների ժամանակ թեթև վնասվածք էր ստացել: Մրցումային առաջին օրը պայքարել են 56 և 62…

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 2018թ․-ի փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը: Էդուարդ Սադոյանը ծնվել է Երևանում: 1968-71թթ որպես ազատ ունկնդիր, հաճախել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա: 1976թ. ավարտել…

ԱՄՆ-ն արգելափակել է Ուկրաինայից Թուրքիա հրթիռների փոխանցումը

ԱՄՆ-ն արգելափակել է Ուկրաինայից Թուրքիա հրթիռների փոխանցումը

ԱՄՆ-ն 2016թ.-ին արգելափակել է Ուկրաինայի՝ Թուրքիայի համար հրթիռային կրիչների ստեղծման ծրագիրը: Կիևի ու Անկարայի միջև այս ընթացքում ընթացել են բանակցություններ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Ամերիկյան կողմին մտահոգել է Թուրքիայի պաշտպանական ներուժի անվերահսկելի ուժեղացումը: Ենթադրվում…

Նիդերլանդների խորհրդարանում փետրվարի 22-ին քվեարկության կդրվեն Հայոց ցեղասպանության մասին նախագծերը

Նիդերլանդների խորհրդարանում փետրվարի 22-ին քվեարկության կդրվեն Հայոց ցեղասպանության մասին նախագծերը

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) փետրվարի 22-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը: «Քրիստոնեական Միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում…

Բավարիան հիանալի խաղ ցուցադրեց

Բավարիան հիանալի խաղ ցուցադրեց

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Բեշիկթաշին»: Հանդիպման արդեն 16-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց Վիդան: Թուրքական ակումբը դիմացավ մինչև 43-րդ րոպեն, երբ…

Թուրքիայի Հաքքարի նահանգը որպես «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարված

Թուրքիայի Հաքքարի նահանգը որպես «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարված

Թուրքիայի Հաքքարի նահանգապետարանը որոշել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններ իրականացնելու նպատակով նահանգի վարչական կենտրոնը և մի քանի գավառներ «անվտանգության հատուկ գոտի» հայտարարել: «Անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվում Հաքքարի…

«Չելսին» հյուրընկալեց «Բարսելոնային»․ տան տերերը հաղթանակ տոնեցին

«Չելսին» հյուրընկալեց «Բարսելոնային»․ տան տերերը հաղթանակ տոնեցին

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց «Բարսելոնային»: «Թոշակառուները» բացել են հանդիպման հաշիվը: 62-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել Վիլիանը: Բրազիլացին առաջին խաղակեսում երկու անգամ փորձեց բացել խաղի հաշիվը, սակայն երկու…

Թուրքիայի ԶՈւ-ն վարժանքները կանցկացնի Կարսում փետրվարի 24-ից մինչև մարտ և ապրիլից մինչև հունիս

Թուրքիայի ԶՈւ-ն վարժանքները կանցկացնի Կարսում փետրվարի 24-ից մինչև մարտ և ապրիլից մինչև հունիս

Փետրվարի 24-մարտի 5-ը և ապրիլի 2-հունիսի 13-ը Թուրքիայի զինուժը վարժանքներ կանցկացնի Կարսի Աքբաբա զորավարժարանում: «Աքբաբայում», հարակից տարածքներում և օդային տարածքում մուտքի արգելք է սահմանվել: Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 20-ին հրապարակել է «Ժամանակավոր անվտանգության գոտի»…

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կմասնակցի Խորվաթիայում կայանալիք վազքի մրցմանը

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կմասնակցի Խորվաթիայում կայանալիք վազքի մրցմանը

Հայաստանի առաջատար թենիսիստուհի Անի Ամիրաղյանն ապրիլի 7-ին վազքի մրցման կմասնակցի Իստրիայում (Խորվաթիա): Այս մասին հայտնում է ArmSport-ը։ «100 Miles of Istria» կոչվող մրցաշարը, որին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական վազորդներ, ունի 4 մակարդակ` 41,1 կմ, 66,8 կմ, 109,7…

Թուրքիան և Հորդանանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հորդանանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Փետրվարի 20-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Հորդանան, հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մահմուդ Ֆրեիհաթին: Ըստ թուրքական կողմի՝ հանդիպմանը կնքվել է ռազմական համագործակցության համաձայնագիր: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու»…

Երևանի հ.129 հիմնական դպրոցում կայացավ վոլեյբոլի խաղ-մրցույթը

Երևանի հ.129 հիմնական դպրոցում կայացավ վոլեյբոլի խաղ-մրցույթը

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների աղջիկներից կազմված վոլեյբոլի թիմը Արաբկիր համայնքում գրավեց երկրորդ պատվավոր տեղը։ Այս մասին հայտնում է Հայկական կրթական միջավայր կայքը։ Խաղ-մրցույթը կայացավ Երևանի հ.129 հիմնական դպրոցում՝ երեք փուլով։ Մրցույթի արդյունքներն են՝ հ.83 դպրոց…

Աֆրինում ընթացող ռազմական գործողություններում ներգրավվել են Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները

Աֆրինում ընթացող ռազմական գործողություններում ներգրավվել են Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները

Փետրվարի 20-ին Թուրքիան նոր ուժեր է ուղարկել Սիրիայի Աֆրին ռազմական գործողություններին մասնակցելու համար: Իզմիր նահանգի Բորնովա գավառի ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 1200 հատուկջոկատային ներգրավվել է «Ձիթենու ճյուղ» գործողությանը: Բացի ժանդարմերիայի հատուկջոկատայիններից…

Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովը դատապարտվեց տասնօրյա կալանքի

Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովը դատապարտվեց տասնօրյա կալանքի

Մոսկվայի դատարանը փետրվարի 20-ին տասնօրյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովին։ Նա մեղավոր է ճանաչվել Մոսկվայում անցյալ ամիս չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ: Հունվարի 28-ին Նավալնիի աջակիցները «Ընտրողների գործադուլ»…

Ինտերպոլով հետախուզվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար՝ Կասպար Կարապետյանը

Ինտերպոլով հետախուզվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար՝ Կասպար Կարապետյանը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանի նկատմամբ: Փոխանցում է «ազատություն»-ը։ «Կարապետյանը 2014-2018 թթ.-ին…

Թուրքական ընկերությունը Վրաստանում հողմային էլեկտրակայան կկառուցի

Թուրքական ընկերությունը Վրաստանում հողմային էլեկտրակայան կկառուցի

«Չալիք Էներջի» թուրքական էներգետիկ հոլդինգը 50 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայան կկառուցի Շիդա Քարթլիում: Այդ նպատակով ներդրումներ կկատարվեն 75 մլն ԱՄՆ դոլարի չափով: Այդ մասին հայտնել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, փոխանցում…

ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը ազատվում է աշխատանքից

ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը ազատվում է աշխատանքից

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր արդեն 10 տարի։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում: Ղահրամանյանն այդ պաշտոնը…

Apple-ի մասնագետները iPhone-ն երկար օգտագործելու համար խորհուրդներ են տվել

Apple-ի մասնագետները iPhone-ն երկար օգտագործելու համար խորհուրդներ են տվել

Apple ընկերության մասնագետները խորհուրդ են տալիս, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի հնարավորինս երկար անխափան օգտագործել iPhone-ը: -Լիցքավորել օրիգինալ լիցքավորիչով Մի լիցքավորեք iPhone-ը կեղծ լիցքավորիչով: Չի բացառվում, որ այդ դեպքում, հեռախոսը կարող է պայթել կամ այրվել: -Ամբողջ գիշեր լիցքավորման…

Եվրոպայի հրաձգության առաջնությունը շարունակվում է․ հայ մարզիկները հաջող հանդես չեն գալիս

Եվրոպայի հրաձգության առաջնությունը շարունակվում է․ հայ մարզիկները հաջող հանդես չեն գալիս

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում է ընթանալ հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Երեկ՝ փետրվարի 20-ին 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդ աղջիկների վարժությունում Հայաստանի ներկայացուցչուհի Ալլա Պողոսյանը, խոցելով 622,0 միավոր, գրավել է 13-րդ տեղը: 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդ…

Ընդհանուր իրավասության և Վարչական դատարաններում նոր նշանակումներ են կատարվել

Ընդհանուր իրավասության և Վարչական դատարաններում նոր նշանակումներ են կատարվել

ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ։ «Ղեկավարվելով 2005 թ․-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի…

Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն

Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն

Վոլգոգրադից Երևան ուղիղ կանոնավոր ավիաչվերթներ կիրականացվեն ամեն շաբաթ՝ երեքշաբթի օրերին: Այս մասին հայտնել են Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, փոխանցում է volgograd.kp.ru-ն։ Չվերթներն իրականացվելու են երեքշաբթի օրերին՝ ապրիլի 24-ից սկսած: Վոլգոգրադից չվերթն իրականացվելու…

Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն

Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։ 72 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել 22-ամյա ռուսաստանաբնակ, ջավախքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա։ Հայկն անցկացրել է 4 գոտեմարտ, ոչ մի միավոր չի տվել մրցակցիներին…

Ուշադրություն բոլոր վարորդներին

Ուշադրություն բոլոր վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի…

Երևանի 2 վարչական շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի 2 վարչական շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 22-ին` ժամը 10։00-18։00-ը, կդադարեցվի. Երևան քաղաքի՝ Դավիթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի, Ս. Գևորգյան փողոցի, թիվ 93 դպրոցի,…

Ամենա