Հայ ըմբիշը դարձել է Բուլղարիայի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։
72 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել 22-ամյա ռուսաստանաբնակ, ջավախքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա։ Հայկն անցկացրել է 4 գոտեմարտ, ոչ մի միավոր չի տվել մրցակցիներին և գրավել է առաջին տեղը։ Առաջնությանը ներկա է եղել նաև Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը։
Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել մարզիկի մասին․
«Նա լսում է մարզիչների բոլոր կարգադրությունները։ Ցավոք նրա քաշը ոչ օլիմպիական է, սակայն ես Հայկին խորհուրդ եմ տվել վերանայել և ընտրել օլիմպիական քաշ։ Կարևոր չէ, թե որ երկիրը կներկայացնի, կարևորն այն է, որ մարզիկն իսկական մարտիկ է և նրա մասին, տա Աստված, դեռ լսեն շատերը»
Հայկը Ռուսաստանում էր բնակվում։ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի միջնորդությամբ սկսել է մարզվել Բուլղարիայում։