Եվրոպայի հրաձգության առաջնությունը շարունակվում է․ հայ մարզիկները հաջող հանդես չեն գալիս
Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում է ընթանալ հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Երեկ՝ փետրվարի 20-ին 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդ աղջիկների վարժությունում Հայաստանի ներկայացուցչուհի Ալլա Պողոսյանը, խոցելով 622,0 միավոր, գրավել է 13-րդ տեղը: 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդ տղաների վարժությունում Նարեկ Ադամյանը խոցել է 618,1 միավոր և գրավել 20-րդ տեղը: Հայկ Բաբայանը, խոցելով 617.3 միավոր, գրավել է 23-րդ տեղը: Վրեժ Թորոսյանը խոցել է 614,9 միավոր և գրավել է 33-րդ տեղը: 10մ, վազող թիրախ, 30+30 կանանց վարժությունում Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 545 միավոր, գրավել է 8-րդ տեղը:
Այսօր Հայկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը կմասնակցեն օդամղիչ հրացան երիտասարդների խառը թիմային վարժությանը, Բենիկ Խլղաթյանը կմասնակցի օդամղիչ ատրճանակ երիտասարդների վարժությանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը:
Հիշեցնենք` մրցման առաջին օրը` պատանիների եվրոպայի առաջնությունում, Հայկ Բաբայանը 5 -րդ տեղն էր զբաղեցրել` նվաճելով պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր: