Apple ընկերության մասնագետները խորհուրդ են տալիս, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի հնարավորինս երկար անխափան օգտագործել iPhone-ը:

-Լիցքավորել օրիգինալ լիցքավորիչով

Մի լիցքավորեք iPhone-ը կեղծ լիցքավորիչով: Չի բացառվում, որ այդ դեպքում, հեռախոսը կարող է պայթել կամ այրվել:

-Ամբողջ գիշեր լիցքավորման սարքին միացված չթողնել

Այդ դեպքում մարտկոցի արդյունավետությունը կնվազի: Ավելի լավ է հեռախոսն ամբողջությամբ լիցքավորել ու գիշերն անջատել:

-Երկար չպահել չլիցքավորված վիճակում

Նման դեպքում մարտկոցը կարող է փչանալ, և երբ փորձեք միացնել հեռախոսը՝ ձեզ կարող է սև էկրան միանալ:

-Պարբերաբար վերագործարկել iPhone-ը

Եթե տևական ժամանակ սմարթֆոնը չանջատեք ու չվերագործարկեք, ապա հնարավոր է, որ մի օր այն ուղղակի կանջատվի ու չի լիցքավորվի: Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական մեկ անգամ վերագործարկել սարքը: