Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովը դատապարտվեց տասնօրյա կալանքի
Մոսկվայի դատարանը փետրվարի 20-ին տասնօրյա կալանքի է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովին։ Նա մեղավոր է ճանաչվել Մոսկվայում անցյալ ամիս չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ:
Հունվարի 28-ին Նավալնիի աջակիցները «Ընտրողների գործադուլ» (the voters' strike) խորագրով բողոքի ակցիաներ են անցկացրել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում: Նրանք դժգոհում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ։ Նրանք Ալեքսեյ Նավալնիին չէին գրանցել որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու մարտի 18-ի ընտրություններում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում