ԱՄՆ-ն արգելափակել է Ուկրաինայից Թուրքիա հրթիռների փոխանցումը
ԱՄՆ-ն 2016թ.-ին արգելափակել է Ուկրաինայի՝ Թուրքիայի համար հրթիռային կրիչների ստեղծման ծրագիրը:
Կիևի ու Անկարայի միջև այս ընթացքում ընթացել են բանակցություններ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Ամերիկյան կողմին մտահոգել է Թուրքիայի պաշտպանական ներուժի անվերահսկելի ուժեղացումը:
Ենթադրվում էր, որ նախապես Ուկրաինան ու Թուրքիան կհամագործակցեն, մասնավորապես հրթիռաստեղծման և ինքնաթիռաստեղծման հարցում, ինչպես նաև գերճշգրիտ զենքերից օբյեկտների պաշտպանության համակարգերի մշակման հարցում, սակայն արդյունքում համատեղ գործունեությունը արհեստականորեն նեղացվել է՝ հասցվելով ուկրաինական բանակի վերազինման ծրագրի:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում