Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մեկնարկել է տղամարդկանց առաջնությունը: Մասնակցում են մեր բոլոր առաջատար ծանրորդները, բացի Գոռ Մինասյանից, ով մարզումների ժամանակ թեթև վնասվածք էր ստացել:

Մրցումային առաջին օրը պայքարել են 56 և 62 կգ քաշայինները:

Հաղթող և մեդալակիր են դարձել՝

56 կգ՝ Համլետ Մնացականյան՝ 220 կգ, Արա Պողոսյան՝ 201 կգ, Արեն Չատինյան՝ 196 կգ:

62 կգ՝ Խաչիկ Հարությունյան՝ 233 կգ, Արայիկ Պետրոսյան՝ 232 կգ, Հովհաննես Մարտիրոսյան՝ 227 կգ: