Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց «Բարսելոնային»:

«Թոշակառուները» բացել են հանդիպման հաշիվը: 62-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել Վիլիանը:

Բրազիլացին առաջին խաղակեսում երկու անգամ փորձեց բացել խաղի հաշիվը, սակայն երկու դեպքում էլ «կապտանռնագույններին» օգնության հասավ դարպասաձողը:

Չեմպիոնների լիգա՝

«Չելսի» - «Բարսելոնա»՝ 1։0