Թուրքիայի ԶՈւ-ն վարժանքները կանցկացնի Կարսում փետրվարի 24-ից մինչև մարտ և ապրիլից մինչև հունիս
Փետրվարի 24-մարտի 5-ը և ապրիլի 2-հունիսի 13-ը Թուրքիայի զինուժը վարժանքներ կանցկացնի Կարսի Աքբաբա զորավարժարանում: «Աքբաբայում», հարակից տարածքներում և օդային տարածքում մուտքի արգելք է սահմանվել: Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 20-ին հրապարակել է «Ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքի կոորդինատները:
Վարժանքների ընթացքում կրակի բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (շուրջ 4267 մ)։ Այսինքն, առնվազն այդ բարձրության վրա, որևէ ավիափոխադրամիջոց չպետք է անցնի: Միջադեպերից խուսափելու համար վարժանքները կկոորդինացնեն Կարսի քաղաքացիական օդանավակայանի համապատասխան մասնագետների հետ:
Հատկանշական է, որ Թուրքիայի ԶՈւ նույն զորավարժարանում հունվարի 15-փետրվարի 23-ն անցկացվում է մեկ այլ զորավարժություն: Այս մասին հայտնի է դարձել դեռևս 2017թ. հոկտեմբերին Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրապարակած կոորդինատներից: