Հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող՝ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը կբացվի ս․թ․ ամռանը։ Իհարկե երգչուհու երևանյան հասցեն Կողբացի 42-ն է եղել, սակայն նա այնքան հաճախ էր մեկնում արտասահման շրջագայությունների, որ երբեմն կատակում էին՝ «Եկել է Հայաստան՝ հյուրախաղերի»: Այս մասին հայտնում է magaghat.am-ը։

Եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի՝ ապա շուտով իրականություն կդառնա նրա տունը թանգարանի վերածելու երկար տարիների հանրային պահանջը:

Ճիշտ է՝ տունը մասնավոր սեփականություն է, սակայն ժառանգների՝ Լուսինեի ամուսնու՝ Խորեն Պալյանի եղբորորդիների համաձայնությամբ ու անմիջական մասնակցությամբ բնակարանն առաջիկայում կգործի որպես հիմնադրամ-թանգարան, որն իր դռները կբացի հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան օրը: