Վոլգոգրադից Երևան ուղիղ կանոնավոր ավիաչվերթներ կիրականացվեն ամեն շաբաթ՝ երեքշաբթի օրերին:

Այս մասին հայտնել են Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, փոխանցում է volgograd.kp.ru-ն։

Չվերթներն իրականացվելու են երեքշաբթի օրերին՝ ապրիլի 24-ից սկսած:

Վոլգոգրադից չվերթն իրականացվելու է ժամը 21:45-ին, Երևանից՝ ժամը 19:45-ին: Չվերթի տևողությունը կազմելու է երկու ժամ:

Նշվում է, որ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում տեղադրված տոմսերի գնման ծառայության տվյալների համաձայն՝ չվերթն իրականացվելու է «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության կողմից: Չվերթի տոմսերի վաճառքներն արդեն սկսվել են: