Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 22-ից Երևան քաղաքի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Պուշկինի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝

Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:

ՃՈ-ից զգուշացնում են զգոն լինել և հետևել երթևեկության կանոններին։