Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է մեխանիկական ժամացույցի կառուցումը, որն առանց մարդու միջամտության աշխատելու է 10.000 տարի:

«500 ֆուտ բարձրությամբ ժամացույցը, որի բոլոր մասերը մեխանիկական են, գործարկվելու է ցերեկային և գիշերային ջերմաստիճանային ցիկլերով: 10000YearClock-ը հավաքում է հանճար Դեննի Հիլլիսը, ինչպես նաև Զանդեր Ռոուզը և մի ամբողջ թիմ»,-նշել է գործարարը իր անձնական էջում:

Բեզոսը 42 մլն դոլար է ներդրել նախագծի մեջ: Ժամացույցը կառուցվում է լեռան խորքում՝ արևմտյան Տեխասում:

Տեղադրման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Սարքը հասանելի կլինի այցելուների համար, երբ ամեն ինչ ավարտին հասցվի: