ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ։

«Ղեկավարվելով 2005 թ․-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թ․-ի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.

Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ,

Աղասի Դարբինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում: