Բավարիան հիանալի խաղ ցուցադրեց
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Բեշիկթաշին»:
Հանդիպման արդեն 16-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց Վիդան: Թուրքական ակումբը դիմացավ մինչև 43-րդ րոպեն, երբ Մյուլերը սկիզբ դրեց իր թիմի խոշոր հաշվով հաղթանակին:
Երկրորդ կեսում իր հաշվին դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին: Մեկ անգամ էլ աչքի ընկան Մյուլերը և Կոմանը:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ՝
«Բավարիա» - «Բեշիկթաշ»՝ 5։0
«Բեշիկթաշ»-«Բավարիա» պատասխան մրցավեճը կկայանա մարտի 14-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում