Samsung-ը շուտով հայացքով կառավարվող ԱԹՍ կգործարկի
Samsung ընկերությունը հայացքով կառավարվող անօդաչու թռչող սարք է նախագծել, և այն շուտով կգործարկվի։
Օդում թռչող սարքը կարելի է կառավարել ոչ միայն աչքերի, այլ նաև գլխի և ձեռքերի շարժումով։ Սարքի վրա տեղադրված է դիսփլեյ, ինչպես նաև մարդու շարժումները ճանաչող տեսախցիկ։
Սարքը կարող է ունենալ նաև GPS համակարգ, Wi-Fi և ձայնը ճանաչելու գործառույթ:
Նշվում է, որ տեխնոլոգիան պաշտոնապես գրանցվել է 2016թ․-ի փետրվարի 13-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում