Թուրքական ընկերությունը Վրաստանում հողմային էլեկտրակայան կկառուցի
«Չալիք Էներջի» թուրքական էներգետիկ հոլդինգը 50 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայան կկառուցի Շիդա Քարթլիում: Այդ նպատակով ներդրումներ կկատարվեն 75 մլն ԱՄՆ դոլարի չափով:
Այդ մասին հայտնել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։ Նախարարը ամփոփել է թուրքական էներգահոլդինգի հիմնադիր ղեկավար Ահմեդ Չալիքի հետ Թուրքիայում կայացած հանդիպման արդյունքները։
«Այս նախագիծը կարևոր ներդրում է, հողմակայանը վերականգնվող էներգիայի ևս մեկ աղբյուր է մեր երկրում»,-հայտարարել է Կումսիշվիլին:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում