Հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Այդ օրվանից այդ երկրների քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում:

ՀՀ և Չինաստանի այն քաղաքացիները, որոնք մտադիր են 90 օրից (ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում) ավելի մնալ միմյանց երկրներում կամ մեկնել աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն՝ մուտքի հատուկ արտոնագիր ստանալու համար:

2019-ի մարտի 3-ից ՀՀ և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար: