Քրեական ենթամշակույթ կրողներին առնչվող օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քրեական ենթամշակույթ կրողներին առնչվող օրինագիծը: Կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 15:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ ձեռնպահ է քվեարկելու:
Օրինագծերի փաթեթը ներկայացրել էր Կառավարությունը:
Նախագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում