Արխիվ - 22 Հունվար 2020
Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 99-ամյակը
Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 99-ամյակը: Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում…
«Նոր մետաղական հանքեր չեն բացվելու Հայաստանում»․ Բնապահպան՝ Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար նոր բացված ընկերության ներկայացրած դիմումի հարցին․ «Արդեն հոգնեցինք բացատրելով, որ ՆՈՐ մետաղական հանքեր չեն բացվելու Հայաստանում, չեն ուզում մարդկանց մեծամասնությունը։ Մի քանի օր առաջ ուրախ լուր էինք…
Երևան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս լուրը հաստատել են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։ Գրում է news.am-ը։ Հիմա վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Ահարոն Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ Ֆարխոյանը 2018 թվականի հոկտեմբերին…
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ԱԳԼՃԿ-ներում, դիահերձման բաժանմունքներում.
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից նախորդ տարի ավելի քան 350 վարչական վարույթ է իրականացվել ԱԳԼՃԿ-ների հանդեպ՝ դրանցում գործող սանհանգույցներում սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառով, ինչի արդյունքում զգալի շտկումներ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:…
Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ է կիրառել Ալեն Սիմոնյանի նկատմամբ
Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ նախազգուշացում է կիրառել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ: «Ինքը գիտի՝ ինչի համար»,- ասել է Միրզոյանը: Տեղեկացնենք, որ այդ պահին Ալեն Սիմոնյանը իր տեղում չէր, դահլիճում…
Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի դասընթացները
Հունվարի 20-ին Երևանում մեկնարկել են «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված ուսուցողական դասընթացները, որոնք վարում են «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի մասնագետները:…
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի…
«Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» դեղը հետ է կանչվել դեղատներից
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ», «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին կարգադրագիր է տրվել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղի շրջանառությունը դադարեցնելու, շրջանառությունից…
Դատարանը կարող է տեղեկություն ստանալ անձի հետ փոխկապակցված այլ անձանց բանկային տվյալների մասին
Դատարանը կարող է միջնորդություն ներկայացնել և ստանալ ոչ միայն ֆինանսական խարդախությունների մեջ կասկածվողների, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց բանկային տվյալները: Ազգային ժողովը 73 կողմ և 37 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում…
Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Մելիքյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական…
Beeline-ի աջակցությամբ Գավառում ևս մեկնարկել է «Ստարտափ Ակումբ» նախագիծը
Հայաստանում Beeline-ի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում հաջողությամբ մեկնարկել է «Ստարտափ Ակումբ» նախագիծը։ «Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության…
Դիմում է ներկայացվել Ազատեկի հանքավայրի շահագործման համար
2020թ․ հունվարի 9-ին գրանցված «Վայք-ինվեստ» ՍՊԸ-ն ուզում է շահագործել Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրը։ Ընկերությունը Վայք և Զառիթափի համայնքներում հանրային լսումներ է նախատեսում իրականացնել այս օրերին, վաղը՝ Զառիթափում, հունվարի 23-ին՝ Վայքում։ Հայտարարությունում…
Գրքափոխանակության անկյուն է բացվել Հայաստանի Ազգային գրադարանում
Գիրքն եղել է ու կա լավագույն արժեքներից մեկը: Հայաստանում հաճախակի են կազմակերպվում շնորհանդեսներ, քննարկումներ ու ցուցահանդեսներ: Հունվարի 21-ին մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում բացվել է գրքափոխանակության անկյուն: Գրքօջախի տնօրենը բացմանը իր խոսքում նշել է. «Երբ տեսա…
Սոցիալական ցանցում Հրայր Թովմասյանին սպառնացած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ասել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող…
Քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ում մոտ 500 թափուր աշխատատեղ կա
Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը մոտ 500 աշխատակից կունենա։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկանցում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, թափուր աշխատատեղեր կան լանդշաֆտային ճարտարապետի, դիզայների,…
Քրեական ենթամշակույթ կրողներին առնչվող օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քրեական ենթամշակույթ կրողներին առնչվող օրինագիծը: Կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 15: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ ձեռնպահ է քվեարկելու: Օրինագծերի փաթեթը ներկայացրել…
«5,3 մլն եվրո գումար է տրամադրվել վտանգավոր թափոնների կառավարմանը». Հովսեփ Կուբատյան
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով շուրջ 5,3 մլն եվրո կհատկացվի՝ վտանգավոր թափոնների…
«Սպանդանոցներն իրենք են տեղափոխելու կենդանիներին և իրականացնելու մորթը». ՍԱՏՄ ղեկավար
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Հանրային հեռուտաընկերության եթերում ասել է․ «Սպանդանոցները իրենք են տեղափոխելու կենդանիներին և իրենք են իրականացնելու մորթ»: Նրա խոսքով՝ սպանդանոցային մորթն այլընտրանք չունի, իսկ ի հայտ եկող բոլոր խնդիրները լուծելի են: Նա նշել է, որ մի քանի շաբաթ ուժեղացված…
Այսօր տեղումներ չեն սպասվում
Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը…
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կցորդիչով բեռնատարների համար բաց է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:…
Երևանում և 2 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 - Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 50/6 շենքը, Թոթովենցի…
Ամենա