Երևան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս լուրը հաստատել են ՔԿ-ի լրատվության ծառայությունից։ Գրում է news.am-ը։
Հիմա վարչության պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Ահարոն Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ Ֆարխոյանը 2018 թվականի հոկտեմբերին էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվել «Մխիթար Գոշի» մեդալով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում