Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ է կիրառել Ալեն Սիմոնյանի նկատմամբ
Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ նախազգուշացում է կիրառել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:
«Ինքը գիտի՝ ինչի համար»,- ասել է Միրզոյանը:
Տեղեկացնենք, որ այդ պահին Ալեն Սիմոնյանը իր տեղում չէր, դահլիճում զրուցում էր խմբակցության «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, ինչից հետո վերջինս վերադարձավ նախագահություն:
Հիշեցնենք, որ այսօր նման նկատողություն էր ստացել Էդմոն Մարուքյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Միրզոյանը միակողմանի է կարգապահական պատասխանատվության ենթարկում պատգամավորներին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում