Նախարարության մշակած «Աղքատության հաղթահարման» նոր ծրագիրը պայմաններ է ստեղծում աշխատանքի համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրականացրած պիլոտային ծրագիրը ցույց է տվել, որ մարդիկ գերադասում են անապահովության նպաստ ստանալ, քան աշխատել:
Այս մասին նշվում է նախարարության ֆեհսբուքյան էջում։
Նախարարության մշակած «Աղքատության հաղթահարման» նոր ծրագիրը պայմաններ է ստեղծում աշխատանքի համար: Պետությունն ընտանիքին ֆինանսական աջակցություն կցուցաբերի այն դեպքում, եթե ընտանիքի անդամների վաստակած գումարը չի հասնում նվազագույն զամբյուղի չափին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում