Քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ում մոտ 500 թափուր աշխատատեղ կա
Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը մոտ 500 աշխատակից կունենա։
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկանցում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, թափուր աշխատատեղեր կան լանդշաֆտային ճարտարապետի, դիզայների, քարտեզագրողի, գրունտերի մասնագետի, այգեգործի, հողագետի, ինչպես նաև այլ մասնագետների համար:
Թափուր են նաև տնօրենի օգնականի, հաշվապահի և կադրերի մասնագետի հաստիքները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում