Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար նոր բացված ընկերության ներկայացրած դիմումի հարցին․

«Արդեն հոգնեցինք բացատրելով, որ ՆՈՐ մետաղական հանքեր չեն բացվելու Հայաստանում, չեն ուզում մարդկանց մեծամասնությունը։

Մի քանի օր առաջ ուրախ լուր էինք կիսել այն մասին, որ Ազատեկի հանքի լիցենզիան կասեցվել է։ Բայց արի ու տես, որ հիմա էլ կայծակնային արագությամբ ստեղծված մի նոր ընկերություն (որը գուցե նոր անունով հինն է) դիմել է Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքի շահագործման համար։ Այսօր հանրային լսումներ են եղել կամ լինելու Զառիթափում, իսկ վաղը Վայքում։ Հուսով ենք, համայնքի բնակիչները կհասցնեն ինքնակազմակերպվել և կասեցնել այս աղետալի ծրագիրը սկսելու բոլոր փորձերը»։