Հորդորակ՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեն ներկայացնում է մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։
- ագենտ - գործակալ
- դիսիդենտ - այլախոհ
- էգոիստ - եսասեր, եսամոլ
- էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ
- իզոլյացիա – մեկուսացում
- լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում
- լեվըլ - մակարդակ, աստիճան
- խիրուրգ – վիրաբույժ
- կոմպլիմենտ - հաճոյախոսություն
- կոնվերտացիա - փոխարկում
- կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2․խտացում
- կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի
- նյուզֆիդ – լրահոս
- շարմ - հմայք
- ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի
- չինովնիկ - աստիճանավոր, պաշտոնավոր
- պունկտուալ - ճշտապահ, ճշտակատար
- ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք
- ռեպրոդուկտիվ – վերարտադրողական
- ռեցենզիա - գրախոսություն
- սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա
- սոլիդար - համերաշխ
- սուռոգատ / սուրոգատ – 1. փոխնակ (մայր), 2. փոխարինիչ
- սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ
- վերսիա – 1. տարբերակ, 2. վարկած, 3. մեկնակերպ
- տրիո - 1․եռյակ, 2․եռանվագ, եռերգ
- քեշ - կանխիկ, առձեռն
- քոֆի բրեյք - սրճադադար (սուրճի ընդմիջում)
- ֆիգուր - 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար
- ֆոլոուեր - հետևորդ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում