Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքներից կազմված ցուցահանդես կբացվի: Ստամբուլի «UNIQ Gallery» ցուցասրահում «BridgingStories II» (Կամուրջներ կառուցող պատմություններ) խորագրով անցկացվելիք ցուցահանդեսը կբացվի հունվարի 29-ին և կտևի մինչև փերտվարի 7-ը: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

«Ակոս» թերթի փոխանցմամբ՝ լուսանկարները պետք է շեշտադրեն խաղաղությունը և հույսը երկու ժողովուրդների միջև:

Նշենք, որ «BridgingStories II»-ի հայաստանյան ցուցադրությունը տեղի է ունեցել 2019թ-ի օգոստոսին Դիլիջանում:

Այս նախագծի 1-ին մասը (BridgingStories) տեղի է ունեցել դեռևս 2016-2017թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ: Նախորդ ցուցահանդեսը համակարգել են Հայաստանը և Թուրքիան ներկայացնող լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանի ու Սաբիհա Չիմենի կողմից: