Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։

Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»։