Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր «Հիշողություն» բանաստեղծության թեմայով: Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական երեխաների համար: Այս մասին տեղեկանում ենք Մ․ Սարյան տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Ծրագրի շրջանակում՝ ծանոթացում Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, «Հիշողություն» բանաստեղծության վերլուծություն՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով: Այնուհետև երեխաները կազմում են «Հիշողություն» բանաստեղծության իրենց գիրքը՝ համապատասխանեցնելով հատվածը նկարին և գունավորում:

Նշենք, որ Մ․ Սարյանի տուն-թանգարանը գտնվում է Սարյան 3 հասցեում։ Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 580 568։

Մանրամասները՝ հղումով։