ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մանկական վիրաբուժության գծով իմ խորհրդատու Դավիթ Դալլաքյանի հետ համատեղ մշակված նախագիծը, որը դարձավ առողջապահության նախարարի հրաման, հաջողությամբ գործում է, խիստ աճել է ներարգանդային կոնսուլտացիաների քանակը, որոնց արդյունքում էլ մուլտիդիսցիպլինար թիմը որոշում է հղիության վարման առանձնահատկությունները, ծննդալուծման տեսակը և պտուղը պահպանելու կամ հղիության ընդհատման նպատակահարմարությունը, իսկ բարդ դեպքերում հավաքվում է հանրապետության լավագույն մասնագետներից կազմված կոնսիլիում ու խնդրին տրվում է ամենաօպտիմալ լուծումը»: