ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդիրը ամբողջ բժշկական և առողջապահական հանրույթի ուշադրության կարիքն ունի։

Մեր քաղաքականությունը և հանրային հաղորդակցումը այս հարցում պետք է կրկին լինի ապացուցողական։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք և չանցնենք ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող 15% շեմը»։