Հայաստանի կանանց ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայում։

Հավաքի ընթացքում Մանուկ Սարգսյանի գլխավորած ընտրանին երկու անգամ ուժերը կչափի Լիտվայի կանանց ազգային հավաքանի հետ։ Ընկերական հանդիպումները կկայանան Փյունիկ ՖԱ-ի արհեստական խաղադաշտում՝ մարտի 4-ին և 6-ին և կմեկնարկեն 12։00-ին։