Այս տարի լրանում է գրող, բանաստեղծ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 143-րդ տարելիցը
Այս տարի լրանում է հայ ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 143-րդ տարելիցը: Նա բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ է։
Ծնվել է հունվարի 17-ին, 1877թ Ախալքալաքում (այժմ Վրաստանում): 1897թ-ին ավարտել է վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909թ-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Տպագրվել սկսել է 1983թ-ին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899թ-ին: 1905-07թթ-ի Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:
1913թ-ին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Այսպիսով իր «Լենկ Թեմուր» պատմա-հերոսական պոեմում, «Ջութակն ու սրինգը», «Ավելորդը», «Ժպիտ», «Ստամոքս», «Տերտերը» պատմվածքներում, «Դատաստան» ողբերգությունում և այլն Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները: 1923թ-ին գրեց «Քաջ Նազար» կատակերգությունը, որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924թ-ին Թիֆլիսում:
Դեմիրճյանի 30-ականներում գրված «Նապոլեոն Կորկոտյան», «Կապուտան», «Հայրենի երկիր» պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա: Նրա ամենանշանավոր երկն է «Վարդանանք» պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Մահացել է 1965թ-ի դեկտեմբերի 6-ին, Երևանում:
Նշենք, որ Երևանում, Աբովյան 29 հասցեում գործում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը։ Հեռախոսահամար՝ 010 527 774։