Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ՌԴ, փոխանցում է ՌԲԿ-ն։

Արգելքը փետրվարի 20-ից կսկսի գործել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ երկիր գործնական կամ մասնավոր այց կատարողների համար:

Որոշումն ընդունվել է «բնակչության առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսի չտարածման նպատակով»:

Ռուսաստանը որոշել է նաև փետրվարի 19-ից ժամանակավորապես կասեցնել չինացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը: