Արխիվ - 19 Փետրվար 2020

Վարչապետը գրքեր է նվիրում քաղաքացիներին

Վարչապետը գրքեր է նվիրում քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է քաղաքացիների բնակարաններ և երկուական գիրք նվիրել՝ մեկը իրենց պահելու, մյուսը՝ մեկ ուրիշին նվիրելու համար: Փաշինյանը նաև մակագրում էր գրքերը: Բաժանված գրքերը հիմնականում հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն են՝ Հրաչյա Սարիբեկյան…

Կարեն Գրիգորյանը դարձել է շախմատի մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանը դարձել է շախմատի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով վերջին շրջանում բարձր արդյունքներ է գրանցում, հաղթող է դարձել հերթական մրցաշարում։ Գրիգորյանը մասնակցել է Սանտիագո Մասթերս միջազգային շրջանային մրցաշարին և 7,5 միավորով դարձել մրցաշարի հաղթող։ Գրիգորյանը 2 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, որն այժմ կազմում է…

Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23` շաբաթ օրը

Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23` շաբաթ օրը

Կառավարությունը կքննարկի 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Այն ընդգրկված է կառավարության փետրվարի 20-ի նիստի օրակարգում: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված…

Ռուսաստանը ամռանը կարող է ստորագրել Սու-34-երի գնման պայմանագիր

Ռուսաստանը ամռանը կարող է ստորագրել Սու-34-երի գնման պայմանագիր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամռանը հնարավոր է «Սուխոյ» ընկերության հետ ստորագրի Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների գնման պայմանագիր։ Նշվում է, որ խոսքը մի քանի տասնյակ միավոր ռմբակոծիչների մասին է։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է «ՏԱՍՍ»…

«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»․ Էրդողանը սպառնում է Իդլիբում գործողություն սկսել

«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»․ Էրդողանը սպառնում է Իդլիբում գործողություն սկսել

Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իդլիբում նոր ռազմագործողություն սկսել և հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անարդյունք են անցել։ Այս մասին Էրդողանը հայտարարել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում։ Էրդողանի…

Երևանում վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող կառույց է ստեղծվում

Երևանում վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող կառույց է ստեղծվում

Երևանում շուտով կսկսի գործել վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող ՀՈԱԿ-ը։ Ինչպես ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, կազմակերպության պաշտոնական անվանումն է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ: Գրում է ՊանԱրմենիան-ը։ Այն դեռ կազմավորման փուլում է: Կազմակերպությունը…

Պետական աջակցության ծրագրեր՝ Շիրակի մարզում աշխատանք փնտրողների համար

Պետական աջակցության ծրագրեր՝ Շիրակի մարզում աշխատանք փնտրողների համար

Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնում հաշվառված է 13 հազար 116 աշխատանք փնտրող քաղաքացի: Նրանցից 10 հազար 140-ը ունեն գործազուրկի կարգավիճակ: Դիմողների մեջ կանանց տեսակարար կշիռն ավելի մեծ է՝ 70 տոկոս: Կենտրոնը սպասարկում է ոչ միայն Գյումրու բնակչությանն, այլև Ախուրյանի նախկին տարածաշրջանի գյուղական…

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական…

«Լուրեր են պտտվում, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կրկին վաճառվելու գործընթացում է». Լևոն Գալստյան

«Լուրեր են պտտվում, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կրկին վաճառվելու գործընթացում է». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուրեր են պտտվում, որ մեր խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», կրկին վաճառվելու գործընթացի փուլում է։ Հիշեցնեմ, որ ժողովրդի սեփականությունը հանդիսացող այս հսկան կառուցվել ու գործարկվել…

Մեծ Բրիտանիան այլևս վիզա չի տրամադրելու ցածր որակավորում ունեցող աշխատողներին

Մեծ Բրիտանիան այլևս վիզա չի տրամադրելու ցածր որակավորում ունեցող աշխատողներին

Ցածր որակավորում ունեցող աշխատողներն այլևս վիզաներ չեն ստանա․ այսպիսի որաշում է կայացրել Բրիտանիայի կառավարությունը՝ հետբրեքսիթյան ներգաղթի պլանների ներքո: Այս մասին գրում է BBC-ն։ Կառավարությունը գործատուներին կոչ է անում այլևս չապավինել Եվրոպայից «էժան աշխատուժին» և ներդրումներ կատարել՝…

Արմեն Սարգսյանն ավելի քան 118 երեխայի գրքեր է նվիրել

Արմեն Սարգսյանն ավելի քան 118 երեխայի գրքեր է նվիրել

Գիրք նվիրելու օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխայի: Նախագահը գրքեր է նվիրել Արարատի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքին, որոնց այցելել էր 2019թ-ի…

Հայ բժիշկները Կորեայում առողջապահական դասընթացների կմասնակցեն

Հայ բժիշկները Կորեայում առողջապահական դասընթացների կմասնակցեն

Հայ բժիշկները կկարողանան մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացների՝ մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար: Կորեայի միջազգային գործակցության գործակալության (KOICA) փոխնախագահն Բաեկ Սուկհին նման առաջարկ է արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը Կորեայում է աշխատանքային…

Բարձրաստիճան զինվորականներ են ազատվել պաշտոններից

Բարձրաստիճան զինվորականներ են ազատվել պաշտոններից

Արթուր Բաղդասարյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի…

Արմավիրցի տղամարդը 14 կանանցից հափշտակել է շուրջ 30մլն դրամ

Արմավիրցի տղամարդը 14 կանանցից հափշտակել է շուրջ 30մլն դրամ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Քննչական կոմիտեից…

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման հիմնահարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ…

Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր

Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր

Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Պանորամա-ն՝ եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու…

Օքսֆորդի առաջնորդության զարգացման ամառային հատուկ ծրագրի թիմը 15 տարեկանից բարձր անձանց հրավիրում է ուսանելու Անգլիայի լավագույն համալսարանական քաղաքում

Օքսֆորդի առաջնորդության զարգացման ամառային հատուկ ծրագրի թիմը 15 տարեկանից բարձր անձանց հրավիրում է ուսանելու Անգլիայի լավագույն համալսարանական քաղաքում

Օքսֆորդի առաջնորդության զարգացման ամառային հատուկ ծրագրի թիմը հրավիրում է 15 տարեկանից բարձր աշակերտներին և ուսանողներին Անգլիայի լավագույն համալսարանական քաղաքում՝ Օքսֆորդում, զարգացնելու առաջնորդության սեփական որակները: 2020թ-ի օգոստոսի 9-ից 22-ը երկշաբաթյա ծրագրի ընթացքում դուք ապրելու եք, սնվելու…

Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի փոխանցմամբ, Նորք Մարաշում վարչական…

Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է

Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցն է

2004թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործի կողմից դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը։ Նա մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին: Փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը…

«Քան» ակադեմիայի անվճար առցանց հարթակը ներկայացվել է Երևանի դպրոցներում

«Քան» ակադեմիայի անվճար առցանց հարթակը ներկայացվել է Երևանի դպրոցներում

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Երևանի թիվ 179 դպրոցում էին՝ «Քան» ակադեմիայի կրթական հնարավորությունները և ռեսուրսները ներկայացնելու երևանյան դպրոցների՝ «Քան»-ի հարթակով հետաքրքրված տնօրեններին և փոխտնօրեններին։ Այս մասին հաղորդում է «Այբ»…

Հանքարդյունահանողն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

Հանքարդյունահանողն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

Վարչական դատարան փետրվարի 17-ին մուտq է եղել «Վայքգոլդ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել նախարարության թիվ 711-Ա հրամանը: Այս մասին գրում է Հետք-ը։ Այդ հրամանով, հիշեցնենք, 2019թ. դեկտեմբերի 19-ին նախարարությունը…

«Էյ Թի Փի»-ն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նախաձեռնել են նոր ուսումնական ծրագրեր

«Էյ Թի Փի»-ն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նախաձեռնել են նոր ուսումնական ծրագրեր

Ջեյսոն Սոհիգյան «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովի ընթացքում տեղի ունեցած տարբեր թեմատիկ քննարկումների ժամանակ բանախոսները ընդգծեցին ընդհանուր մի խնդիր, որը միաժամանակ և′ մտահոգիչ է և′ յուրահատուկ կոչ բոլորին՝ առավել ակտիվ գործելու…

Նախօրեին ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է

Նախօրեին ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է

2020թ․ փետրվարի 18-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, հայամետ հայացքներով հայտնի Օսման Քավալան կրկին ձերբակալվել է։ Նշենք, որ «Անադոլու Քյուլթուր» հիմնադրամի ղեկավարը կալանավորվել էր 2013թ-ին Թուրքիայում տեղի ունեցած…

Հայտնի է, թե ինչու՞ է էժան վաճառվել Հիդրոմետի շենքը, և ովքե՞ր են քրեական գործով անցնող Պետգույքի կառավարման կոմիտեի պաշտոնյաները

Հայտնի է, թե ինչու՞ է էժան վաճառվել Հիդրոմետի շենքը, և ովքե՞ր են քրեական գործով անցնող Պետգույքի կառավարման կոմիտեի պաշտոնյաները

Երևանի Լեոյի 54 հասցեում՝ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության նախկին շենքը հյուրանոցի է վերածվելու։ Տարածքի սեփականատերը, Կադաստրի կոմիտեից ձեռք բերած փաստաթղթի համաձայն, «ԿԱՄ Դեվելոփմենտս» ՍՊԸ-ն է։ Լեոյի 54 հասցեի նկատմամբ սեփականության իրավունքն ընկերությունը գրանցել է 2018թ․ մայիսի 23-ին։ Թե ի՞նչ…

Դադիվանքի գանձանակը գողացել են

Դադիվանքի գանձանակը գողացել են

Դադիվանք եկեղեցուց գողություն են կատարել։ Այդ մասին Արցախի ոստիկանություն է ահազանգել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, Գ.Գ.-ն: Ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:

«Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Սիրիայի հարցում». Կարեն Հովհաննիսյան

«Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Սիրիայի հարցում». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Սիրիայի հարցում: Քանի որ ռուսները բանակցային սեղանի շուրջ ոչինչ չեն զիջում թուրքերին, ԱՄՆ-ն գործի է դրել մեկ այլ գործոն: Փետրվարի 18-ին Սիրիայի հյուսիս-արևելքում հանդիպել են Սիրիայի հարցով ԱՄՆ…

Սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին

Սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը՝ կապված Ադրբեջանի 1991-1992թթ. նախագահ Այազ Մութալիբովի հայտարարության հետ։ Հաջիևի գրասենյակի…

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավ՝ Արագածոտնի մարզում

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավ՝ Արագածոտնի մարզում

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավի հերթական կանգառը Արագածոտնի մարզն էր։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:…

Դպրոցական գրադարաններին նոր հրատարակված 50,000 գիրք կնվիրի

Դպրոցական գրադարաններին նոր հրատարակված 50,000 գիրք կնվիրի

ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին 50,000 գիրք կնվիրի՝ նոր հրատարակված։ Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Գիրք նվիրելու օրվա աթռիվ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանում՝…

Լավագույն ավանդույթները շարունակվում են․ Արայիկ Հարությունյան

Լավագույն ավանդույթները շարունակվում են․ Արայիկ Հարությունյան

Հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նշել, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակական լինեն:…

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-րդ տարելիցն է

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-րդ տարելիցն է

Հովհաննես Թադևոսի Թումանյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի…

Գաղտնաբառեր գողացող ծրագրերը 2019թ-ին գրոհել են 18%-ով ավելի հայաստանցի օգտատերերի․ «Կասպերսկի»

Գաղտնաբառեր գողացող ծրագրերը 2019թ-ին գրոհել են 18%-ով ավելի հայաստանցի օգտատերերի․ «Կասպերսկի»

Հայաստանցի այն օգտատերերի քանակը, որոնք ենթարկվել են գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերի գրոհների, 2019թ-ին աճել է 18%-ով։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընկերության լուծումները նման գրոհներ են հետ մղել աշխարհի մոտ երկու միլիոն օգտատերերի…

ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին գործուղելու են Արցախ՝ ընտրություններին հետևելու

ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին գործուղելու են Արցախ՝ ընտրություններին հետևելու

Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով: «Մենք անշուշտ ցանկանում ենք արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի ձեզ տեղյակ եմ պահում, որ…

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Այսօր՝ 2020թ-ի փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնը կազմակերպելու է այցելություն և ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ կկատարվի նաև հոգեհանգստյան կարգ: Այնուհետև…

Գինեգործ Վահրամ Մաթևոսյանի հոբբին դարձել է «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրության մեծ բիզնես

Գինեգործ Վահրամ Մաթևոսյանի հոբբին դարձել է «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրության մեծ բիզնես

18 տարի առաջ Վահրամ Մաթևոսյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսել է «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի էր. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցեցին գինու գործարան և հայր ու որդի սկսեցին զբաղվել գինիների արտադրությամբ,…

Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի

Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ՌԴ, փոխանցում է ՌԲԿ-ն։ Արգելքը փետրվարի 20-ից կսկսի գործել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ երկիր գործնական կամ մասնավոր այց կատարողների համար: Որոշումն ընդունվել է «բնակչության…

Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ․ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ․ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-23-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 19-ին,…

24 ժամով դադարեցվելու է Լոռու մարզի մի քանի բնակավայրերի ջրամատակարարումը

24 ժամով դադարեցվելու է Լոռու մարզի մի քանի բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 20-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից…

Ամենա